Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հաջիևը ճիգեր է գործադրում կանխելու ՌԴ-ի հետ միջպետական սկանդալը

Հաջիևը ճիգեր է գործադրում կանխելու ՌԴ-ի հետ միջպետական սկանդալը
13.11.2020 | 14:36

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը փորձեր է անում կանխելու Ռուսաստանի հետ հասունացող միջպետական սկանդալը՝ ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարություններից հետո: Հաջիևը Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցման մասին դեսպանի հայտարարությունը՝ «պատերազմում, ինչպես պատերազմում», համարում է ոչ տեղին:

Այս խոսքերը առաջացրել էին նաև Մոսկվայի դժգոհությունը: ՌԴ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություն ողբերգական միջադեպի առնչությամբ: «Եթե Ռուսաստանը դավաներ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքին, պատասխանը ջախջախիչ կլիներ»,-նշել էին ՌԴ ԱԳՆ-ում: Նախարարությունը ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից խոստացված հետաքննության անցկացում: «Արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք պարտավոր են զերծ մնալ ինքնագլուխ հայտարարություններից»,-ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Հաջիևը:

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ